Լուրեր
«Բա լայվ մտի ասա սամասուդ կանեմ, ոչ մի փուլային տարբերակ». Շարմազանովը՝ Փաշինյանին
22.04.2020
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հանրապետականի իշխանության օրոք Ալիևը բողոքում էր, որ բանակցությունների դռների հետևում պահանջում էին ճանաչել Արցախի անկախությունը (2016թ.,հոկտեմբեր)։
Նիկոլի օրոք մեզ դեմ են տալիս պարտվողական փուլային տարբերակը, որը Սերժ Սարգսյանը մերժել էր։
Բա լայվ մտի ասա սամասուդ կանեմ, ոչ մի փուլային տարբերակ, Արցախը պետք է լինի անկախ պետություն...
Ո՞վ է խանգարում քեզ։
Միայն թե չասես նախկինները կամ կորոնավիրուսը»: