Լուրեր

«Մեկդ սրանց գլուխը մտցրեք, որ Լավրովը այլ պետության ԱԳ նախարար է». Արմեն Աշոտյան

22.04.2020

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեկդ սրանց գլուխը մտցրեք, որ Լավրովը ԱՅԼ պետության ԱԳ նախարար է, այո՝ ռազմավարական դաշնակից պետության, բայց ԱՅԼ։

Դուք էիք պարտավոր հայ ժողովրդի շահերը ամբողջությամբ ներկայացնել ու պաշտպանել։

Դուք էիք պարտավոր մեր ժողովրդին չխաբել։

Դուք էիք պարտավոր իրական դուխ ու խելք ունենալ, որ նման պահերին մեր նման ասեիք՝ ՉԷ (Լուկաշենկոյի ականջը կանչի)։

Нечего на зеркало пенять коли рожа крива.»:

← Վերադառնալ ցուցակին