Լուրեր

«Նիկոլ, սամասուդի կոչեր անելու փոխարեն հայտարարի, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում». Էդուարդ Շարմազանով

21.04.2020

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ, սամասուդի կոչեր անելու փոխարեն հայտարարի, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում:

Մենք դա արել ենք հազար ու մի անգամ, իսկ դուք՝ երբեք: Արցախի հարցի անկյունաքարը ոչ թե անվտանգությունն է, այլ՝ կարգավիճակը:

Հերիք է նախարարիդ հետ միասին անվտանգության մասին «լոլոներ» կարդաք:

Հարցի անկյունաքարը կարգավիճակն է և վերջ : Արցախի անկախությունը այլընտրանք չպետք է ունենա»:

← Վերադառնալ ցուցակին