Լուրեր
«Ժողովրդի անունից քի՛չ խոսեք․ խաբել եք ժողովրդին՝ սիրո ու համերաշխության փոխարեն ատելություն և թշնամանք քարոզելով»․ Շարմազանով
20.04.2020
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սա լկտիություն ու քաղաքական անմեղսունակություն է։
Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը ( չեմ բացառում, որ նաև հենց ինքը) ,անդրադառնալով Վեհափառի կողմից Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության առաջարկին,մի քանի խայտառակ և անհեթեթ դիտարկումներ է արել:
Հոդվածագիրը հայոց Վեհափառի այդ առաջարկը դիտարկում է հարված Հայ եկեղեցու հեղինակությանը:
Եթե վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իրոք այդպես է մտածում,ապա ողբամ ձեր վիճակը:
Ամենայն հայոց կաթողիկոսը առաջարկել է փոխել Արցախի հերոսի խափանման միջոցը,ով սպարապետ Վազգենի բնորոշմամբ եղել է «Հայաստանի և Արցախի միասնության խորհրդանիշը»:
Բայց սրանով զավեշտալի մեկնաբանությունների շարքը չի ավարտվում. կարծիք է հնչում,թե այդ դեպքում ինչու՞ Վեհափառը չի միջնորդում 65 տարին լրացած այլ կալանավորների խափանման միջոցը փոխելու համար:
Սա ցինիզմ է,անդաստիարակություն,լկտիություն և քաղաքական անմեղսունակություն:
Խոսքը գնում է Արցախի պետական պաշտպանության նախկին նախագահի,Արցախի հերոսի,Արցախի և Հայաստանի նախկին նախագահի և վերջապես մի մարդու մասին,որը ծնկի է բերել ադրբեջանցիներին:
Իսկ հայոց եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հեղինակության մասին դուք մի մտահոգվեք:
Ավելի լավ կանեք ձեր հեղինակության մասին մտածեք,որից շուտով որևէ բան չի մնա:
Ժողովրդի անունից էլ քիչ խոսեք:
Խաբել եք ժողովրդին,սիրո ու համերաշխության փոխարեն` ատելություն և թշնամանք քարոզելով:
Հ.Գ.Ինչ ցանեք,այն էլ կհնձեք»: