Լուրեր
Էն «պրոֆեսիոնալ» Ազգային Ժողովին մեկդ հիշեցրեք, որ ապրիլի 24-ն է մոտենում, Հայոց Ցցեղասպանության 105-րդ տարելիցն է. Աշոտյան
20.04.2020
Էն «պրոֆեսիոնալ» Ազգային Ժողովին մեկդ հիշեցրեք, որ ապրիլի 24-ն է մոտենում, Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է, Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Հարցրեք նաև՝ ինչքա՞ն նոր պարգևավճար են ուզում, որ մի քիչ դրսի գործընկերների հետ աշխատեն: Որ մի քանի նամակ գրեն միջազգայիններին, մի քանի հարցազրույց փորձեն տալ արտերկրի մամուլին, մի քանի հայտարարություն ստանան այս կապակցությամբ:
Լավ կլինի, ԱԺ խմբակցություններով մի հատ հայտարարություն ընդունեն գոնե, թարգմանեն և ուղարկեն դուրս:
Թե չէ ընկնելու ենք Արցախի ընտրությունների վերաբերյալ միջազգային արձագանքի օրը», – գրել է Արմեն Աշոտյանը։