Լուրեր

Եկել է ժամանակը, որ պատրաստ եմ պատասխանել հարցերին․ Սերժ Սարգսյանն արտակարգ դրության ավարտից հետո ասուլիս կհրավիրի

16.04.2020

Եկել է ժամանակը, որ ես պատրաստ եմ պատասխանել հարցերին, Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի նիստից առաջ լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

 
«Ես ոչինչ չունեմ թաքցնելու։ Եկել է ժամանակը, որ պատրաստ եմ պատասխանել հարցերին։ Ելնելով սրանից՝ ես դիմել եմ հանձնաժողով, որպեսզի իմ մասնակցությամբ նիստն անցկացվեր արտակարգ դրության ավարտից հետո, բայց հանձնաժողովը նպատակահարմար համարեց նիստն անցկացնել ամսի 16-ին, արտակարգ դրությունն էլ երկարացվեց։ Ուստի, ես այդ հնարավորությունից զրկված եմ։ Հարցն այնքանով է կարևոր, որ ոտքի վրա մեկ-երկու պատասխաններով ես չեմ կարող գոհացնել ո՛չ ձեզ, ո՛չ հանրությանը։
 
Խոստանում եմ՝ արտակարգ դրութան ավարտից հետո ես կհրավիրեմ ՀՀ-ում գործող բոլոր լրատվամիջոցներին և միայն ապրիլյան իրադարձությունների հետ կապված կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին», – ասաց Սերժ Սարգսյանը։
 
tert.am
 

← Վերադառնալ ցուցակին