Լուրեր
«Կեղծ լուրերի, ատելության խոսքի պապան Տեր-Պետրոսյանն ու Փաշինյանն են». Էդուարդ Շարմազանով
09.04.2020
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, «168 ժամ»-ի եթերում անդրադառնալով Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածին, ասել է.
«Fake news-ի պապան Լևոն Տեր-Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանն են, ու էսօր նախագահը խոսում է Fake news-ի մասի՞ն: Ատելության խոսքի պապան էլի Տեր-Պետրոսյանն էր, որ 2008-ին ասում էր՝ ով Օպերայում չի, նա տականք ա...: Ես կհավատայի նախագահի մտահոգություններին, եթե այնտեղ օբյեկտիվություն լիներ, միակողմանի գնահատականներ էին: Եթե լիներ օբյեկտիվ, պետք է խոսեր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին, ԱԺ-ի ընդունած խայտառակ օրենքների մասին, նա պետք է կոչ աներ այսօրվա իշխանություններին համերաշխություն քարոզել և այլն»:
zham.am