Լուրեր

Ցավալի է, որ 1-ին նախագահը «չի նկատում» հետապնդվող 2-րդ նախագահին․ Աշոտյան

08.04.2020

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյա իր էջում գրել է.

 

«Պատկերացրեք, ինչ ծանր է վիճակը, որ Բրջոնի-Փաշինյան քարոզչական դուետին միացել է նաեւ Տեր-Պետրոսյանը։

Ցինիզմ է մեղադրել մեզ, երբ նիկոլական քարոզչամեքենան ոչ թե վիրուսի կամ Ալիեւի դեմ է պայքարում, այլ այլախոհների եւ ընդդիմության։

Ցավալի է, որ երկրի առաջին նախագահը «չի նկատում» այս մեկ տարուց ավել ազատությունից զրկված եւ հետապնդվող երկրորդ նախագահին։

Տպավորություն է, որ առաջինը չորրորդի խաթր փորձեց կռվացնել երկրորդին երրորդի հետ։ Ապարդյուն»։

← Վերադառնալ ցուցակին