Լուրեր

«ԱԺ-ում ստեղծված հանձնաժողովին՝ ինքնամեկուսացվեք, ցրվեք տներով, ամոթ է». Մարգարիտ Եսայան

03.04.2020

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

« «Հաղթանակի ապրիլ»,նայեք, դիտեք եւ առերեսվեք իրականությանը․․․․։

Շնորհակալություն 5-րդ ալիքի ստեղծագործական խմբին, լրագրողներին, օպերատորներին, ռեժիսորին, խմբագիրներին, բոլորին, հատուկ՝ Հարություն Հարությունյանին, պրոֆեսիոնալ, ազնիվ եւ սրտացավ աշխատանքի համար․․․։

Ինչ վերաբերում է ԱԺ-ում ստեղծված հանձնաժողովին՝ ինքնամեկուսացվեք, ցրվեք տներով, ամոթ է․․․

Բոլորն ամեն ինչ գիտեին եւ գիտեն, մեր զինվորն ու հրամանատարները հաղթել են ապրիլյանը եւ փառահեղ են հաղթել։

Իսկ դուք հանձնաժողովով ցրվեք ձեր տներով եւ ինքնամեկուսացված ապրեք, այլեւս երբեք մարդամեջ դուրս մի եկեք․․․»:

← Վերադառնալ ցուցակին