Լուրեր

«Հիմա մարդ լինելու ժամանակն է». Մարգարիտ Եսայան

30.03.2020

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբ մի գրագետ մարդ իրեն միամիտի տեղ դրած հռետորական հարցեր է շարում իրար հետեւից, թե էսքան նենգություն որտեղից, էսքան ժպիտ չսիրողներ՝ որտեղից, էսքան չարություն՝ որտեղից եւ այսպես շարունակ, ես դեռ լռում եմ, սպասում եմ էս համաշխարհային համաճարակը ռադը քաշի-գնա, մնանք մենք ու մենք, եւ այ էդ ժամանակ գուցե եւս մեկ անգամ նստենք ու թվարկենք, թե ինչը ինչից առաջ էր․․․։

Հիմա բիզնես ծրագրերի ժամանակը չէ, հիմա հաց ու ջուր տալու ժամանակն է, հիմա մարդ լինելու ժամանակն է։

Հայհոյե՞լ, էդ բոլորն էլ կարող են։

Հ․Գ․ Ի դեպ, առաջին կուրսում բանահյուսական պրակտիկայի ժամանակ ես հենց ազգային հայհոյանքներ էի ձայնագրում․․․

Թարգեք, իրար մի կերեք առանց այդ էլ բոլորիս ուտողը կա եւ իշխում է ամբողջ աշխարհին, ամբողջ․․․․համատարած․․․․»:

← Վերադառնալ ցուցակին