Լուրեր

«Այս ընտրությունները հերթական քայլն են դեպի Արցախի հանրապետության միջազգային ճանաչում». Շարմազանով

30.03.2020

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս ընտրությունները հերթական քայլն են դեպի Արցախի հանրապետության միջազգային ճանաչում

Էլ ոնց կլինի… Թուրքիան պաշտոնապես հայտարարել է, թե չի ճանաչում Արցախի նախագահական ու խորհրդարանական ընտրությունները:

Անկախ Թուրքիայի ճանաչել կամ չճանաչելուց Արցախը անկախ հանրապետություն է:

Արցախում կայանալիք ընտրությունները ևս մեկ քայլ են լինելու դեպի Արցախի անկախության միջազգային ճանաչում: ԵՒ սա այն դեպքն է, երբ պարտվողներ չեն լինելու, հաղթելու է Արցախը և ողջ հայությունը:

Արցախի ժողովուրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումն այլընտրանք չունի, իսկ Թուրքիան անելիք չունի Արցախյան կարգավորման գործընթացում»:

← Վերադառնալ ցուցակին