Լուրեր
«Եթե ոմանց պետք են ուժեղ ցնցումներ, ապա մեզ պետք է ուժեղ և միասնական Արցախ». Էդուարդ Շարմազանով
30.03.2020
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեկ Հայրենիք, երկու հանրապետություն՝ սա է բանաձևը։
•Արցախը Մեծ Հայքի 15 նահանգներից մեկն է։
•Արցախը մեր հայրենիքի անբաժան մասն է։
•Արցախը ոչ մի օր չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։
•1991թ-ի դեկտեմբերի 10-ին Արցախի ժողովուրդը հանրաքվեով անկախացել է ԽՍՀՄ-ից։
•Արցախը Հայաստանի Հանրապետություն չէ։
• Արցախը անկախ հանրապետություն է։
• Արցախի հանրապետության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի։
•Մենք՝ հայերս, ունենք մեկ Հայրենիք և երկու անկախ հանրապետություն ու դա է ճշմարիտ բանաձևը։
Հ.Գ.Եթե ոմանց պետք են ուժեղ ցնցումներ, ապա մեզ պետք է ուժեղ և միասնական Արցախ»: