Լուրեր

«Աշխարհում պանդեմիա է, իսկ իշխանության ուշքն ու միտքը հանրաքվեն է». Էդուարդ Շարմազանով

26.03.2020

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Աշխարհում պանդեմիա է, իսկ իշխանության ուշքն ու միտքը հանրաքվեն է։
 
Ով ինչից խոսում է, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը սահմանադրական հանրաքվեից է խոսում՝ մուննաթ գալով պատգամավորների վրա։
 
Հիմա ԱԺ ամբիոնից ժողովրդահաճո պոպուլիստական թեզեր հնչեցնելու ժամանակը չէ։
 
Աշխարհը կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել, իսկ էս մարդու ուշքն ու միտքը հանրաքվեն է։
 
Հ.Գ.Քանի դեռ ուշ չէ, հայտարարի 2020թ-ի հանրաքվեն չեղարկելու մասին։
 
Հայաստանի մարտահրավերը մի կողմից կորոնավիրուսի համաճարակն է, իսկ մյուս կողմից թուրք-ադրբեջանական սպառնալիքը։
 
Դժվա ՞ր է սա հասկանալը»։

← Վերադառնալ ցուցակին