Լուրեր

«Արցախում մի տեսակ մառախլապատ եղանակ եւ մառախլապատ ու սորոսապատ տրամադրություններ են». Մարգարիտ Եսայան

23.03.2020

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լրջանալու պահերը կորոնայի ազդեցության տակ են
 

Արցախում մարտի 31-ին նախագահի եւ ԱԺ ընտրություններ են, աշխարհում կորոնավիրուսի հաղթարշավ է․․.ու վստահ չեմ, թե այս ընտրություններին կգան դիտորդներ։Ո՞վ է հայտարարելու, թե դրանք անցան դեմոկրատական եւ միջազգային նորմերին համահունչ, այս պահի դրությամբ՝ ոչ մեկը, չկան հայտարարողները։ Հակառակը ասողներ, իրենց համար ոչ շահեկան պահին, հաստատ արդեն կան, թրեյնինգներ են անում օրը ցերեկով նույնպես։

Արցախում մարտի 31-ին ընտրություններ են, երկու օր առաջ Կասպրչիկն ասաց, որ կորոնայով պայմանավորված սահմաններում ԵԱՀԿ մշտադիտարկումը չի կայանալու։
«Ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ» բառախումբը մի տեսակ կորոնայոտ է։

Արցախում մարտի 31-ին ընտրություններ են, ԱՄՆ-ն այլեւս օգնություն չի տրամադրի Արցախի հողերում ականազերծման գործողությունների համար։

Արցախում մարտի 31-ին ընտրություններ են, ոմն «Հեղափոխական» կուսակցություն, առավոտ-իրիկուն փողոցներում «հեղափոխական» կոչեր էր հնչեցնում։
Արցախում մի տեսակ մառախլապատ եղանակ եւ մառախլապատ ու սորոսապատ տրամադրություններ են․․․․

Հույս կա՞ հետաձգել ընտրություններ․․․․
Չգիտեմ․․․

Մառախուղը խտանում է, մտածելը չէր խանգարի, որովհետեւ մյուս կողմը «կիրթ» եւ մտածված է գործում»:

← Վերադառնալ ցուցակին