Լուրեր

«Առցանց դասախոսություն կարդալը համարում եմ ոչ նպատակահարմար». Արտակ Զաքարյան

23.03.2020

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի ուսանողներ,
ես ձեռնպահ կմնամ առցանց դասխոսություններ կարդալուց։ Դուք գիտեք, որ «Քաղաքական կառավարում»-ուսումնական դիսցիպլինայի ուսումնասիրման օբյեկտ է հանդիսանում նաև որոշումների կայացման մոդելավորումը։ Այն նպատակ ունի նախ և առաջ դուրս բերել քաղաքական կառավարման բաղկացուցիչների իրավիճակը և զարգացման հեռանկարները։ Կառավարման արդյունավետությունն ու որակը որոշվում են հատկապես խնդիրների լուծման հիմնավորվածությամբ, այսինքնք՝ մոտեցումների, սկզբունքների և մեթոդների։

Աշխարհում սկիզբ առած պանդեմիայի պայմաններում խոսել քաղաքական կառավարման մասին և չանդրադառնալ կառավարման տեսությանը հայտնի իրավիճակային մոտեցմանը՝ մեղմ ասած մասնագիտական անբարեխղճություն կլինի։ Աշխարհի շատ երկրներում, նաև Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակային կառավարումը ի ցույց դրեց քաղաքական կառավարման արդյունավետության տխուր պատկերը՝ իր բազմաթիվ թերություններով ու պրոբլեմներով։

Սրանց մասին արտակարգ դրության պայմաններում հրապարակային, առցանց դասախոսություն կարդալը համարում եմ ոչ նպատակահարմար»:

← Վերադառնալ ցուցակին