Լուրեր

«Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նվիրաբերում եմ մարտ եւ ապրիլ ամիսների դասախոսության աշխատավարձս». Էդուարդ Շարմազանով

19.03.2020

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, միանում եմ «Հայաստան» հիմնադրամի նախաձեռնած համահայկական դրամահավաքին․ կորոնավիրուսի դեմ պայքարի համար նվիրաբերում եմ մարտ եւ ապրիլ ամիսների դասախոսության աշխատավարձս։

Կոչ եմ անում գործընկերներիս իրենց մասնակցությունը ունենալ համազգային այս նախաձեռնությանը։ Օգնենք միմյանց եւ սատար կանգնենք մեր Հայրենիքին։

Առողջություն բոլորին»: 

← Վերադառնալ ցուցակին