Լուրեր

«Այս արտակարգ դրության թիվ մեկ տանջվողները հիվանդներից ու բժիշկներից հետո, կամ, նրանց հավասար, լրագրողներն են լինելու․․․». Մարգարիտ Եսայան

18.03.2020

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս արտակարգ դրության թիվ մեկ տանջվողները հիվանդներից ու բժիշկներից հետո, կամ, նրանց հավասար, լրագրողներն են լինելու․․․

 
Ի թիվս արտակարգ դրության պայմաններում մի շարք սահմանափակումների, լուրջ տեղ ունեն նաեւ ԶԼՄ-ներին ուղղված սահմանափակումները։
 
Այսպես ինտերնետում եւ մամուլում հրապարակումների սահմանափակումների մասով, պարետը նշել է․«Եթե անձիք եւ զանգվածային լրատվության միջոցները ինտերնետում, այդ թվում` սոցիալական ցանցերում կամ այլ ձեւով ցանկանում են տեղեկատվական նյութ տեղադրել կորոնավիրուսի վարակման առկա եւ նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, մեկուսացվածների քանակի մասին, ապա պետք է օգտվեն բացառապես պարետատան կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվությունից եւ հղում կատարեն դրան ու հնարավորինս վերարտադրեն այն: Նրանց հրապարակումները չեն կարող հակասել պաշտոնական տեղեկատվությանը: Նույնը նաեւ վերաբերում է այնպիսի տեղեկություններին, որոնք հանգեցնում են խուճապի կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ են պարունակում: Նման հրապարակումները ենթակա են անհապաղ վերացման այն կատարած անձանց կողմից»:
 
Ինչպես եւ զգուշացրել էի երեկ․ սիրելի լրագրողներ, ժողովրդական խոսքով ասած․«Ջաններդ յուղեք> ահագին տանջալից է դառնալու ձեր աշխատանքը, իրոք՝ արտակարգ։ Պիտի դիմանաք, «չդիմացողներին եւ դիմադրողներին» կառավարությունը զգուշացնում է․«Արտակարգ դրության ժամանակ արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտելը, այսինքն՝ սահմանված միջոցառումներին եւ սահմանափակումների չենթարկվելը հանգեցնում է վարչական պատասխանատվության»:
 
Ասում էի, չէ՞ այս արտակարգ դրության թիվ մեկ տանջվողները հիվանդներից ու բժիշկներից հետո, կամ, նրանց հավասար, դուք եք լինելու․․․։
 
Բայց, մի ընկճվեք, գարունը գալիս է․․․»:

← Վերադառնալ ցուցակին