Լուրեր
«Մենք մի ժողովուրդ ենք, մի պետություն և պարտավոր ենք պատասխանատու կերպով միասին վերապրել այս դժվարությունները». Արմեն Աշոտյան
17.03.2020
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կառավարությունը մեկ ամսով արտակարգ դրություն է հայտարարել:
Խնդրում եմ բոլորին հետայսու ճշգրտորեն հետևել ստեղծված իրավիճակից բխող կանոններին:
Մենք մի ժողովուրդ ենք, մի պետություն և պարտավոր ենք պատասխանատու կերպով միասին վերապրել այս դժվարությունները:
Միասնական, համախմբված և շրջահայաց լինենք:
Օգնենք իրար:
Առողջություն և տոկունություն բոլորիս:
Աստված պահապան Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին»: