Լուրեր

«Չեղարկեք ձեր ֆեյք հանրաքվեն ու պետության բոլոր միջոցները դրեք ի նպաստ սպասվող համաճարակի դեմ պայքարի». Էդուարդ Շարմազնով

14.03.2020

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.    

«Երբ օրեր առաջ կոչ էի անում լրջանալ ու պատրաստվել կորոնավիրուսի ներթափանցման ու նավթի գների ռեկորդային անկման բացասական հետևանքներին՝ Փաշինյանն ու իր կառավարության անդամները շարունակաբար արհամարհում էին այդ կոչերը։

 
Եվրոպայում ֆուտբոլի առաջնություններ էին դադարեցվում ու մի շարք երկրներ անցնում էին կարանտինային ռեժիմի, մինչդեռ մեր իշխանությունները ժողովրդին հանրահավաքների էին հրավիրում։
 
Այսօր արդեն ունենք այն, ինչ ունենք՝ կորոնավիրուսով վարակվածներ և անլուրջ կառավարիչներ։
 
Չեղարկեք ձեր ֆեյք հանրաքվեն ու պետության բոլոր միջոցները դրեք ի նպաստ սպասվող համաճարակի դեմ պայքարի: 
 
Բավական է մտածեք միայն ձեր նեղ շահերի մասին։
 
Հ. Գ. Այս ամենի մեջ մի դրական լուր կա։ Փաշինյանի և իր տիկնոջ թեստը բացասական պատասխան է տվել, ինչի համար ուրախ եմ»:

← Վերադառնալ ցուցակին