Լուրեր
Կորոնավիրուսի համաճարակը փոփոխություններ է մտցրել նաեւ Հայաստանի Հանրապետական Կուսակցության ծրագրերում
12.03.2020
Ըստ շրջանառվող լուրերի կորոնավիրուսի համաճարակը փոփոխություններ է մտցրել նաեւ Հայաստանի Հանրապետական Կուսակցության ծրագրերում։
Տեղեկացանք, որ չեղարկվել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը երիտասարդական կազմակերպության Երեւանի եւ մարզերի շուրջ 200 ներկայացուցիչների հետ, դադարեցվել է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի դասապրոցեսը, վերանայվել է մարզային այցերի ժամանակացույցը։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը հաստատեց մեր ունեցած տեղեկությունները.«Հաշվի առնելով կորոնավիրուսի սրընթաց տարածումը մենք վերանայել ենք մեր աշխատանքային պլանները՝ խուսափում ենք մասսայական միջոցառումների կազմակերպումից, սակայն կենտրոնական գրասենյակը եւ բոլոր տարածքային գրասենյակները աշախտում են բնականոն ռեժիմով»։
news.am