Լուրեր
«Փողոցներում զվռնող իշխանավորներին ասեք, որ Ալիևն երեկ Արցախի հարցով էլի հիմարություններ է խոսացել». Արմեն Աշոտյան
11.03.2020
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հիվանդագին սևեռվածությամբ Հանրապետականների գոյությունը, աշխատանքն ու գաղափարները հանգիստ չեն տալիս երկու պետությունների ղեկավարներին՝ Նիկոլին և Ալիևին:
Վերջինս երեկ ադրբեջանական խորհրդարանի բացման նիստին կրկին խոսեց մեր մասին, մեղադրելով մեզ ֆաշիստական լինելու մեջ: Իհարկե, մեր ազգային-պահպանողական գաղափարախոսությունը նրա բկին է կանգնած, քանզի իր համար շատ ավելի նախընտրելի են «իզմեր» չընդունող, արժեքներ չունեցող, ազգայինը ծաղրող ուժերը:
Ալիևն անդրադարձել է անգամ մեր զինանշանին, համեմատելով այն նացիստների հետ: Ի տարբերություն ոմանց, մենք իր մասին դիֆերամբներ չենք ձոնել և ընբռնումով ենք մոտենում, որ իր համար հնդեվրոպական հնագույն սիմվոլներից մեկը կարող է այդպիսի ասոցիացիաների առիթ դառնալ:
Հասկանում եմ նաև, որ Ալիևի համար շատ ավելի ընկալելի կլիներ իր աչքի համար հարազատ՝ չորքոտանի և բրդոտ կենդանի տեսնելը:
Իսկ նախորդ ընտրություններին մեր՝ խորհրդարան չանցնելու իր արտահայտած ուրախությունը չափելի է միայն Հայաստանի այսօրվա իշխանությունների հրճվանքի հետ:
Թե ով է դրել Ալիևի բերանն այդ լեզուն, չասեմ, բոլորդ էլ գիտեք:
Հ.Գ.Փողոցներում զվռնող իշխանավորներին ասեք, որ Ալիևն երեկ Արցախի հարցով էլի հիմարություններ է խոսացել՝ ի լուր աշխարհի: Եթե իրենք ժամանակ/խելք/գիտելիք/դուխ չունեն, թող ասեն, մենք դրան էլ կպատասխանենք»: