Լուրեր

«Հայաստանի իշխանությունը շարունակում է վարել ջայլամային քաղաքականություն». Էդուարդ Շարմազանով

10.03.2020

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կորոնավիրուսը, նավթի գների ռեկորդային անկումը, ադրբեջանական դիվերսիան սահմանին ու Փաշինյանի արձակուրդ գնալը

 
Հայաստանի իշխանությունը շարունակում է վարել ջայլամային քաղաքականություն: Աշխարհում և մասնավորապես` մեր հարևան երկրներում, կորոնավիրուսը տարածվում է, վերջին երկու օրերին նավթի գների անկումը ռեկորդային է՝ 91թ.-ից սկսած, Ադրբեջանը դիվերսիոն հարձակումներ է նախաձեռնում, իսկ ի՞նչ է ՀՀ կառավարությունը:
 
Բոլոր գրված ու չգրված օրենքներով գործադիրի ղեկավարը պետք է 24 ժամ աշխատի, քանի որ տնտեսական, առողջապահական և անվտանգային միջավայրը խիստ մտահոգիչ միտումներ ունի, բայց աշխատելու փոխարեն վարչապետը մեկնում է արձակուրդ ու գնում մեկ ամսով բուկլետ բաժանելու:
 
Հ.Գ. ... խելքին զոռ տալով է հիմա ամեն բան,
հիմարն էլ իմաստուն է կարծում իրան, խելքի աշեցեք...»: 

← Վերադառնալ ցուցակին