Լուրեր

«ԱԳՆ, ձեր պատգամավորների համար հատուկ կուրսեր կազմակերպեք, թե չէ այդքանի հետևից անգամ քաղաքապետարանի ԿԱՄԱԶ-ներով չեք հասցնի հավաքել». Արմեն Աշոտյան

27.02.2020

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբ իշխանական պատգամավորները և քարոզիչները չունեն Արցախյան բանակցությունների մասին պատշաճ գիտելիքներ, բայց միաժամանակ տառապում են Նիկոլ Փաշինայնին ամեն կերպ քծնելու մոլուցքով, լրատվական դաշտում հայտնվում են մտքի գոհարներ, որոնց աբսուրդությանը կնախանձեր անգամ LSD-ի վրայից մի շիշ աբսենտ խմած և Ամստերդամի քոֆի-շոփի դռների մոտ պպզած անգլիացի թինեյջերը:

 
Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան շարադրությունը որպես կոնֆլիկտի լուծման սկզբունքեր ներկայացնելու մրցույթը անտաղանդության փառատոնի է վերածվում:
 
«Մյունխենյան սկզբունքները կրած ունեն Մադրիդյան սկզբունքներին», «Արցախյան բանակցություններում մենք երբեք ավելի լավ դիրքեր չենք ունեցել քան այսօր», «Մյունխենյան սկզբունքները հստակ նշում է այն գծերը , որոնց վերաբերյալ մենք ունենք այս դիրքորոշումը» տիպի մի շարք պատգամավորների կողմից արտաբերած քարոզչական աղբը ողողում է համացանցը այն ժամանակ, երբ նույն ԱԳ նախարարը, քիչ թե շատ հասկանալով իրական խնդիրները, ջանասիրաբար «դզում ու փչում» է Փաշինյանի հետևից:
 
ԱԳՆ, ձեր պատգամավորների համար հատուկ կուրսեր կազմակերպեք, թե չէ այդքանի հետևից անգամ քաղաքապետարանի ԿԱՄԱԶ-ներով չեք հասցնի հավաքել»:

← Վերադառնալ ցուցակին