Լուրեր

Բոլորը գիտեն, թե ինչպես է կորզվել Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունքը. Մարգարիտ Եսայան

25.02.2020

 Սերժ Սարգսյանի ամբողջ գործը կեղծ և սարքված գործ է։ Այսօր ՀՀ-ում դատական համակարգը ամբողջովին գտնվում է օրվա իշխանության ենթակայության տակ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցանկացած հրահանգ դատական համակարգն իրականացնում է։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստի սկզբում։

 
 
«Եթե նորմալ դատական գործընթաց լինի՝ դատարանում ինքներդ էլ կհամոզվեք, որ գործը մեկ անձի վկայությամբ սարքված գործ է։ Ընդ որում՝ տարբեր կարծիքներ կան, թե ինչպես է այդ վկայությունը ստացվել։ Հասարակության մեջ խոսում են այն մասին, թե ինչպես են այդ մարդուց կորզել այդ վկայությունը։ Սրա նպատակն ընդամենը շոու կազմակերպելն է։ Ակնհայտ է, որ այսօրվա իշխանությունը և Նիկոլ Փաշինյանն ինքն անձամբ ամեն ինչ անում է Արցախի հերոսների նկատմամբ այսպիսի մթնոլորտ ստեղծելու, մարդկանց դատարաններ տանելու, դատական ինչ-որ հայցեր սկսելու համար։ Վստահ եմ, որ այս գործը որպես հերթական փուչիկ պայթելու է»,-ասաց Եսայանը։
 
Մանրամասները՝ տեսանյութում. 
 
armdaily.am
 

← Վերադառնալ ցուցակին