Լուրեր

«Տիգրան Մեծի ժամանակներից աշխարհի չգրված կանոնները չեն փոխվել». Արմեն Աշոտյան

19.02.2020

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տիգրան Մեծի ժամանակներից աշխարհի չգրված կանոնները չեն փոխվել. Post-Մյունխեն

 
Հետևելով միջազգային քաղաքական, լրատվական և քաղաքագիտական շրջանակների գնահատականներին Մյունխենյան reality-show-ի վերաբերյալ՝ արձանագրեմ ևս մի քանի իրողություն, որոնք լրջորեն մտորելու առիթ պետք է հանդիսանային այս իշխանության համար: Սակայն քանզի նրանցից բանիմաց և խորը անալիտիկայի հույս այլևս վաղուց չկա, փաստերը թողնում եմ հանրային քննարկումներին:
 
1. Ագրեսիվ պահվածքով Ալիևի կողքին Փաշինյանի կեղծ խաղաղարար կեցվածքը չի գնահատվել միջազգային շրջանակների կողմից: Եթե նման «գանդիական», սպիտակ աղավնու իմիջի նպատակը դրսի աչքերում միավորներ հավաքելն էր, ապա շեշտեմ, որ դա չստացվեց:
 
Հետևություն՝ կոնստրուկտիվ լինել պետք է միայն այն դեպքում, երբ տեսանելի ցույց ես տվել քո իրական ուժը: Առանց ուժի ցուցադրության կոնստրուկտիվիզմը դիտարկվում է թուլություն:
 
2. Ամիսներ առաջ Փաշինյանը բարձրաձայնում էր, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական կռվանը լինելու «ժողովրդավարությունը»: Մյունխենից առաջ կարծես թե իրավիճակն առավել բարենպաստ կարող էր թվալ այդ հարցում՝ հաշվի առնելով Ադրբեջանի վերջին խայտառակ խորհրդարանական ընտրությւոնները: Սակայն իրականության մեջ համաշխարհային գերկենտրոնները երբեք էլ լրջորեն չեն դիտարկել “ժողովրդավարությունը” իրենց գեոպոլիտիկ շահերի համատեքստում: Միջազգային շրջանակների մյունխենյան արձագանքները նունյնպես լրացուցիչ միավորներ չտվեցին Հայաստանին:
 
Հետևություն՝ Ադրբեջանից ավելի ժողովրդվար լինելը (ինչը մշտապես է եղել, մինչև 2018 ապրիլ նույնպես), չի տալիս շոշափելի առավելություն իրական քաղաքականության մեջ»:

← Վերադառնալ ցուցակին