Լուրեր

«Հարցեր Արցախի նախագահի թեկնածուներին». Էդուարդ Շարմազանով

17.02.2020

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Հարցեր Արցախի նախագահի թեկնածուներին
 
1.Կո՞ղմ եք Արցախյան խնդրի փուլային տարբերակին,թէ՝ ոչ։
 
2.Ինչպե՞ս եք գնահատում Փաշինյանի հանցավոր լռությունը,երբ Ալիևը խոսում է փուլային տարբերակի մասին։
 
3.Փաշինյանն Արցախի ընտրված իշխանություններին անվանում է ընդամենը ներկայացուցիչներ...
Ձեր կարծիքը։
 
4.Փաշինյանի լռությունը ռամիլ սաֆարովի հերոսացմանը,ապրիլյան պատերազմի սանձազերծմանը,ադրբեջանցիների կողմից Թալիշի խաղաղ բնակիչների խոշտանգմանը և վերջապես, մեր զինվորին գլխատողին պետական պարգևի արժանացնելը։
 
Հ.Գ.Ադրբեջանը ագրեսոր ու օկուպանտ է, և վերջ։
 
Հ.Հ.Գ.Ագրեսոր Ադրբեջանին մեղադրելու փոխարեն Փաշինյանն էր արդարանում։
 
Այստեղ են ասել,սելը ճռալու փոխարեն՝ սելվորն է ճռում»։

← Վերադառնալ ցուցակին