Լուրեր
« «Աննախադեպությամբ» մի տառապեք ու հայտարարեք, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս». Էդուարդ Շարմազանով
15.02.2020
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
« «Աննախադեպությամբ» մի տառապեք ու հայտարարեք, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս:
Աննախադեպության բարդույթով տառապող իշխանության քարոզչամեքենան հերթական «հաղթանակն է» արձանագրում։
Այս անգամ նրանք իրար հերթ չտալով գովաբանում են Փաշինյանին,թե առաջին անգամ է բարձրացվել Շահումյանի՝ ադրբենջանցիների կողմից գրավված լինելու հարցը։
Պետք է հիասթափեցնեմ թավշիստների քարոզիչներին։
Դեռևս 2010 -2017թթ-ին,բազմաթիվ անգամներ ոչ միայն բարձրացրել,այլ նաև մեղադրել ենք Ադրբեջանին՝ Շահումյանի ու Մարտակերտի շրջանի մի մասի օկուպացիայի մեջ,բայց երբեք " կուրծք չենք ծեծել",թե աննախադեպ ինչ որ բան ենք անում։
Դա մեր պարտականությունն է եղել։
Բավական է էժան միավորներ վաստակեք։
Գործ արեք, ու Ալիևի հանդիպման ժամանակ հստակ հայտարարեք,որ Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի լինելու,ինչպես ասել են մեր իշխանության ներկայացուցիչները։
Հ.Գ.Ավելի շուտ Կուրը կփոխի իր հունը և կթափվի Սև ծով,քան Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում։
Հ.Հ.Գ.ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի համար որևէ նախապայման ընդունելի չէ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամանակ նշեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի այն հայտարարությանը, թե առաջիկա տարիներին հնարավոր է հայ-թուրքական սահմանի բացումը, եթե Հայաստանն իր զորքերը դուրս բերի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից: «Կարծում եմ, որ բոլորը լավ գիտեն, որ Հայաստանի հետ վերջնագրերով խոսելը շնորհակալ գործ չէ: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ որևէ նախապայման մեզ համար ընդունելի չէ, ուստի Թուրքիայի արտգործնախարարի այս քայլը ուղղակի բլեֆ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:
ԱԺ փոխխոսնակը կոչ արեց Թուրքիային իր հեղինակությունն օգտագործել Ադրբեջանի վրա ազդելու համար, որպեսզի վերջինս իր զորքերը դուրս բերի ԼՂ գրավյալ տարածքներից՝ Մարտունաշենից, Շահումյանից, Գետաշենից և Մարտակերտի շրջանի հյուսիսից: «Նաև ավելի լավ կիներ, որ Թուրքիան դադարեցներ Եվրամիության անդամ Կիպրոսի Հանրապետության հյուսիսային հատվածի օկուպացումը»,- ընդգծեց Շարմազանովը»: