Լուրեր

Կողմ քվեարկել հանրաքվեին՝ նշանակում է կողմ քվեարկել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը. Էդուարդ Շարմազանով

07.02.2020

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում  գրել է.

«Կողմ քվեարկել հանրաքվեին՝ նշանակում է կողմ քվեարկել կոնվենցիայի վավերացմանը։

 
Փաշինյանի ռեժիմն ԱԺ-ում դակեց հակասահմանադրական նախագիծ, որի համաձայն` հանրաքվեին կողմ քվեարկելու դեպքում դադարեցվում են ՍԴ նախագահի և դատավորների լիազորությունները։
 
Հարկ եմ համարում հիշեցնել, որ Փաշինյանի այս հակասահմանադրական նախաձեռնությանն այո ասելը, նշանակում է այո ասել հետևյալ կետերին.
 
Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը։
 
Տրանսգենդերության քարոզին։
 
Ազգային «կաղապարներից» հրաժարմանը։
 
Ասֆալտին փռելու քաղաքականությանը։
 
Սևերի և սպիտակների բաժանմանը։
 
Արցախյան հարցում հայեցակարգի և «իզմ»-երի բացակայությանը։
 
Քաղաքական ձերբակալություններին։
 
Ներդրումների բացակայությանը։
 
Եվ վերջապես` այո ասել բռնապետությանը։
 
Հ.Գ. No pasaran»:

← Վերադառնալ ցուցակին