Լուրեր
«Հատ առ հատ դիմակներդ պատռվում է». Գեորգի Գաբրիելյան
06.02.2020
ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Որտե՞ղ են այն «ժողովրդավարական» հկ-ները, որոնք նախկինում հանուն իրավապահ երկիր կառուցելու ճանապարհ էին փակում:
Ճղում էիք ձեզ. «օրենքի գերակայություն, ժողովրդավարություն...» գոռալով, բա հիմա աչքներիդ առաջ Սահմանադրությունն են տապալում։
Դե խոսացե’ք, արձագանքե’ք:
Թե՞ գրանտ տվողները այլ խնդիրներ են դրել ձեր առաջ:
Հատ առ հատ դիմակներդ պատռվում է»: