Լուրեր

Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու նախագիծը հակասում է Սահմանադրությանը. սա փորձ է՝ ոչնչացնելու ՍԴ-ն. Դավիթ Հարությունյան

05.02.2020

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը միանշանակ հակասում է Սահմանադրությանը, նաև փորձ է՝ կատարելու Սահմանադրական դատարանի ոչնչացում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:

 Նրա խոսքով ՝ դա ինքնին քրեական հանցագործություն է:

Դիտարկմանը՝ փոփոխություններով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է, սա ի՞նչ վտանգներ կարող է պարունակել, Հարությունյանն ասաց. «Բանն այն է, որ չի կարող դադարել: Նրանք փոփոխություններ են փորձում կատարել այն դրույթներում, որոնք արդեն իրենց սպառել են, և դրանցում փոփոխություններ լինել չեն կարող»:

Հարությունյանը հավելեց, որ չի կարող ասել՝ այս փոփոխություններն ընդունելուց հետո ինչ գործողություններ կհետևեն:

Հիշեցնենք, որ ԱԺ կայքում շրջանառվել է Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Հեղինակ Ամալյա Առաքելյան

tert.am

← Վերադառնալ ցուցակին