Լուրեր

Ինչ-որ տրամաբանություն փնտրել Նիկոլ Փաշինյանի գործողությունների մեջ, սխալ է․ Կարինե Աճեմյան

04.02.2020

 Ես կարծում եմ, որ սա հերթական տեսարանն է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանը՝ խոսելով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու մասին։ 

 
«Ես կարծում եմ, որ սա հերթական տեսարանն է կապված նաեւ այն հանգամանքի, որ պետք է սեւերին, իր թշնամիներին, այն մարդկանց, որոնք չեն ենթարկվում, նաեւ քանի որ Ռուբեն Հայրապետյանը հանդես եկավ հայտարարություններով, հարցազրույցներ տվեց․․․ իհարկե այս ամենը սպասելի էր։ Մենք սպասում էինք»,-ասաց նա։
ԵԽԽՎ համազեկուցողների եւ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոյի հայտարարությանը, Աճեմյանն ասաց․  «Աննախադեպ եմ համարում, շատ տխրում եմ, որ մենք կարող էինք այս վիճակում հայտնվել, որովհետեւ մենք տարիներ շարունակ աշխատել ենք այդ կառույցների հետ, ամեն ինչ արել ենք, որ մեր գործընկերային հարաբերությունները հետզհետե լավանանան, բարձրանան եւ չխախտենք կանոնները։  Իշխանությունների հայտարարությունները կապված ԵԽԽՎ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունների հետ, զավեշտալի են, արդեն ծիծաղելի չեն, որովհետեւ մենք կորցնելու ենք տարիներով անկախ Հայաստանի բոլոր կապերը, հարաբերությունները, իսկ դա նշանակում է մեկուսացում, ուղիղ ճանապարհ դեպի տոտալիտար երկիր»։
 
Նա նաեւ կարծում է՝ Նիկոլ Փաշինյանի գործողություններն ուղղորդվում են վախերով․ «Այսօր ինչ-որ տրամաբանություն փնտրել Նիկոլ Փաշինյանի գործողությունների մեջ, սխալ մոտեցում է, որովհետեւ դրանք տրամաբանության մեջ չեն, դրանք ուղղորդվում են իշխանությունը կորցնելու վախերով, նաեւ ահաբեկելու, վնասելու, ոչնչացնելու, օրենքի վրայով անցնելու տրամաբանությամբ։ եթե ոչինչ էլ չգտնեն, հնարավոր է գործը կարեն, ինչպես շատ դեպքերում լինում է»։
 
news.am
 

← Վերադառնալ ցուցակին