Լուրեր

Տղայական խնդիր չէ, հետքայլ պետք է անեն․ Հովհաննես Սահակյան

04.02.2020

Մեր գործընկերն է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը, եւ մեր քաղաքական թիմն ի աջակցություն Հայրապետյանի՝ այսօր այստեղ է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Հովհաննես Սահակյանը՝ խոսելով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու մասին։ 

 
Հարցին՝ քաղաքական ենթատեքստ տեսնում է բերման ենթարկելու մեջ, նա ասաց․  «Քանի որ ոչինչ դեռ չգիտենք, ապա չեմ կարող անձամբ ես որեւէ գնահատական տալ, քանի որ ես մասնագիտությամբ իրավաբան եմ։ Պետք է փաստեր էլ լինեն, պետք է լինի համապատասխան հաղորդագրություն, այդ դեպքում կխոսենք։ Մեր գործընկերն է Ռուբեն Հայրապետյանը, եւ մեր քաղաքական թիմն ի աջակցություն Հայրապետյանի՝ այսօր այստեղ է»։
Անդրադառնալով «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, Սահակյանը ասաց․ «Ես խորհուրդ չէի տա եւ նույնիսկ կհորդորեի, որ նման փոփոխման չգնան, դա հակասահմանադրական ու հակաժողովրդավարական է՝ անկախ նրանից, թե նպատակը որն է։ Երբ խոսում ենք իրավական պետության մասին, դրա հիմնական սկզբունքը իշխանություննների տարանջատման սկզբունքը։ Դա իր մեջ ներառում է իշխանության տարբեր թևերի հակակշիռների ու վերահսկողության մեխանիզմներ։ Նախկինում, երբ այդ օրենքն ընդունվել են, վերահսկողական տարբեր գործառույթները պատահական չէ, որ դրվել են տարբեր թևեր վրա։ Եթե ՍԴ-ն պետք է սահմանադրականությունը որոշի, դա հենց այնպես չէ, դա աշխարհում ընդունված կանոն է, այլապես օրենսդիրը կընդունի օրենքներ, հաշվի չի առնի գործադիրին»։
 
Հարցին, իրավական հիմք կա՞, որ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի այդպիսի օրենքը, նա կարծիք հայտնեց, որ այդ փոփոխությունների մեխանիզմները սխալ են ընտրված.
 
«Կարծում եմ, որ այստեղ տղայական խնդիր չէ, հետքայլ պետք է անեն, ևս մեկ անգամ լրամշակեն ու փորձեն այլ ուղով իրենց առաջ դրված նպատկան իրականացնեն»։
 
news.am
 
 
 

← Վերադառնալ ցուցակին