Լուրեր

«Ստի ու կեղծիքի ժամանակներ». Արման Սահակյան

30.01.2020

ՀՀԿ խորհրդի անդամ Արման Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ստի ու կեղծիքի ժամանակներ…

 
Այսօր ապատեղեկատվություն ու կեղծիք տարածող մերձիշխանական լրատվականներից մեկը տեղեկատվություն է տարածել այն մասին, թե իբր ՀՀԿ գրասենյակներ են փակվում, մասնավորապես անդրադարձ է կատարվել ՀՀԿ Աջափնյակ տարածքային կազմակերպության գրասենյակին:
 
Պետք է հիասթափեցնեմ՝ ասելով, որ ՀՀԿ Աջափնյակ տ/կ գրասենյակը ոչ միայն չի փակվել, այլև ամենաակտիվ տարածքային կազմակերպություններից մեկն է:
Ի դեպ նշեմ, որ գրասենյակը տեղափոխվել է ավելի բանուկ վայր (Շինարարների 24/63):
 
Հորդորում եմ ԶԼՄ-ներին զերծ մնալ ապատեղեկատվություն և մանիպուլյացիաներ տարածելուց:
 
Հ.Գ. Թերևս, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով փաստաթղթեր կեղծած, արդյունքում ազատազրկված, մի քանի ճամբար փոխած ներկայիս պաշտոնյան դժվար թե հասկանա ինչ է ընկերությունը, թիմը, անցած ճանապարհն ու մարդկային հարաբերությունները:
Մեր թիմն ամուր է, բազում փորձություններ հաղթահարած»:

← Վերադառնալ ցուցակին