Լուրեր

Դու հո մերօրյա Ներոնը չես, որ քեզ չկարողանանք քննադատել. Շարմազանովը՝ Փաշինյանին

27.01.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անլրջացրել է, հավասարեցրել է խոզի բդի, հնդկահավի, զուգարանների, բլինչիկների կամ ճտիկով գրիչի մակարդակին, ապա անլուրջ եմ համարում խոսել որեւէ փաստարկից։ Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

 
«Վարչապետը մեկ փաստ չէ, այլ հազար փաստ կարող է ներկայացնել։ Դժբախտաբար, ունենք գործադիր իշխանություն եւ ղեկավար, որը հասարակությունը բաժանում է սեւերի եւ սպիտակների եւ Փաշինյանի քաղաքական, մարդկային եւ իր իրական դեմքը ցույց տվեց՝ ձեր հարցերին ի պատասխան։ Երբ հարցնում եք՝ լրագրողներին ինչո՞ւ չեք հրավիրել, ասում է՝ դե ինձ քննադատում եք՝ փողերն արդյունավետ չեմ ծախսում, դրա համար էլ չեմ հրավիրել։ Այսինքն՝ իրեն չի կարելի քննադատել հա՞, իրեն պիտի Ներոնի նման գովեն, Փաշինյանը մեր օրյա Ներոնն է, իսկ Ներոնի ճակատագիրը շատ տխուր է ավարտվում»,- ասաց Շարմազանովը։
 
Ավելին՝ տեսանյութում:
 
henaran.am
 

← Վերադառնալ ցուցակին