Լուրեր
«Նիկոլ Փաշինյանը վախենում է Արցախից, նա վախենում է պատասխանատվությունից, վախենում է իր վաղվա օրից». Մարգարիտ Եսայան
25.01.2020
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյանը վախենում է Արցախից, նա վախենում է պատասխանատվությունից, վախենում է իր վաղվա օրից․․․
Բանակցային սեղանին վախենում է մոտենալ, քանի որ սեղանին դրված տարբերակներից մեկն ու մեկը պարտավոր պիտի լինի քննարկել, կարծիք հայտնել, հետո գալ ժողովրդին ներկայացնել...Մոտ երկու տարի վարչապետ է, բայց Արցախի հարցին սարսափում է մոտենալ, մեկ ասեց՝ առանց Արցախի մասնակցության չի գնա եւ չի բանակցի, մեկ ասեց՝ ինչից խոսում է իր «կիրթ» Ալիեւի հետ, անմիջաապես տեղյակ է պահում Արցախի իշխանությանը, մեկ էլ ամենակարեւոր հարցը իջեցնում է վերելակի մակարդակի, բանակցային գործընթացում մինչ այսօր եղած-չեղածը փորձում է իրենից գցել եւ ուղղել Արցախ, միայն եւ միայն Արցախ, չի ուզում հիշել, որ Արցախի անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է, թեպետ, մոռանում է նաեւ, որ սա փոխկապակցված է եւ նաեւ Արցախն է ՀՀ անվտանգության երաշխավորը...
Նիկոլը երկար-բարակ խոսում է սելֆիից, զուգարանից, լոլիկից ու բողկից , ամենայն մանրամասներով, դետալներով, բայց Արցախի մասին չի խոսում, չի ուզում խոսել, հարցը լղոզում է ...
սա նրա վախերի գագաթնակետն է․․․
Նիկոլը վախենում է Արցախից, որովհետեւ հասկանում է, այստեղ ինքն արդեն պարտված է...»: