Լուրեր
ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչները մասնակցել են NDI-ի «Հաղորդակցության վարպետության» դասընթացին
24.01.2020
Հունվարի 23-ին Երևանում անցկացվել է «Հաղորդակցության վարպետության»
դասընթաց: Այն կազմակերպվել է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի
(National Democratic Institute) կողմից: Ծրագրին մասնակցել են ՀՀ-ում գործող
իշխանական և ոչ իշխանական մի շարք կուսակցությունների երիտասարդ
անդամներ:
Դասընթացը համակարգել է հաղորդակցության, հանրային կապերի և հանրային
ելույթների ոլորտների փորձագետ Փամելա Հարթը: Դասախոսության ընթացքում
քննարկվել են հանրային խոսքը ճիշտ կառուցելու և մատուցելու
առանձնահատկությունները: Բանախոսը մասնակիցների հետ կիսվել է նաև
լսարանի հետ աշխատելու և ելույթների ժամանակ հանրային խոսքի կառուցվածքի
վերաբերյալ իր գիտելիքներով:
Դասընթացի վերջում մասնակիցները հանպատրաստից ելույթներ են ունեցել,
այնուհետև քննարկել իրենց հանրային խոսքի առավելություններն ու
թերությունները: Մասնակիցների խոսքով դասընթացը շատ հետաքրքիր և
արդյունավետ էր և տալիս էր հանրային խոսքի հմտությունների վերաբերյալ
համընդգրկուն գիտելիքներ:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն