Լուրեր

«Նաջարյանը փոշմանե՞լ է, թե վախենում է». Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին

24.01.2020

 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Նաջարյանը փոշմանե՞լ է, թե վախենում է։
 
Հարգելի լրագրողներ, եթե վաղը Կապանում Փաշինյանին տեսնեք, հարցրեք խնդրում եմ, հիմա ԱԱԾ ն է՞ ճիշտ, թե ԱԽՔ-ն ու աներորդին։
 
ԱԱԾ-ն պաշտոնապես հայտարարում է, որ պետական հեղաշրջման փորձ չի եղել, իսկ ահա ԱԽՔ-ը հայտարարում է հակառակը։
 
Ի՞նչ կարծիք ունի այս հարցի շուրջ վարչապետը։
 
Հ.Գ.Պարոն Փաշինյան, արդեն ժամանակն է հրապարակել օտարերկրյա գործակալների անունները։
 
 
Գրեթե մեկ տարի անցել է քո հայտարարությունից, բայց անուն չես տվել։
 
Չլինի՞ փոշմանել է Նաջարյանը, թե վախենում է...»։

← Վերադառնալ ցուցակին