Լուրեր

«ԱԺ-ն փակեք, տեղը coffee-shop կամ sushi-bar բացեք». Արմեն Աշոտյան

24.01.2020

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առավոտվանից երկիրը, հասարակական ու քաղաքական շրջանակները քննարկում են Հրայր Թովմասյանի հանդեպ շարունակաբար գործադրվող ճնշումների նոր արարը:

 
Բախտի բերմամբ, զուգահեռ տեղի է ունենում Ազգային Ժողովի նիստ, որտեղ և ոչ մի պատգամավոր և ոչ մի խոսք Սահմանադրական Դատարանի նախագահի հանդեպ գործադրվող և աղաղակող քայլերից դեռ չի խոսել:
 
Այդ ԱԺ-ն փակեք, տեղը coffee-shop կամ sushi-bar բացեք, մեկ է երկրի քաղաքական օրակարգը արդեն մեկ տարի է, ինչ այդ պատերից դուրս է»:

← Վերադառնալ ցուցակին