Լուրեր

«Կարմիր տեռորին հաջորդում է քայլողների տեռորը». Էդուարդ Շարմազանով

24.01.2020

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության քննադատական հայտարարությունից հետո՝ Փաշինյանի ռեժիմը ձեռնամուխ է եղել ՍԴ նախագահի "աչքը վախեցնելու" գործընթացի հերթական սերիայի բեմականացմանը։

Խուզարկեք չխուզարկեք, պետականության պաշտպանության խրամատը ամուր պահվելու է։

Հ.Գ.Յակոբինյան տեռորին հաջորդեց կարմիր տեռորը, իսկ կարմիր տեռորին հաջորդում է քայլողների տեռորը։

Բայց սա էլ կանցնի, ամուր եղեք»:

← Վերադառնալ ցուցակին