Լուրեր
«Երբ երկրիդ ներսում ոչնչացնում ես բոլոր քաղաքական ինստիտուտները ու ինքդ դառնում քո իշխանության գերեզմանափորը». Արմեն Աշոտյան
23.01.2020
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսպես է լինում, երբ երկրում կովերի համար բարենպաստ պայմանների ստեղծումն ավելի շատ ես կարևորում, քան մամուլի ազատությունն ու քաղաքական երկխոսությունը:
Երբ խալխին դիֆերամբներ ես ձոնում, իսկ քո քաղաքացիներին բաժանում յուրայինների և թշնամիների:
Երբ երկրիդ ներսում ոչնչացնում ես բոլոր քաղաքական ինստիտուտները ու ինքդ դառնում քո իշխանության գերեզմանափորը:
Սա էլ դեռ սկիզբն է...»: