Լուրեր
«Մեծ ցավ եմ ապրում». Տարոն Մարգարյանը մասնակցում էր Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին
20.01.2020
Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր` հունվարի 19-ին, ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությանը ասաց, որ աշխատանքային շփումներ են եղել նախկին ԱԱԾ տնօերնի հետ եւ մեծ ցավ է ապրում:
«Աշխատանքային շփումներ են եղել, մեծ ցավ եմ ապրում, եւ ցավակցում եմ ընտանիքի անդամներին, ընկերներին, բարեկամներին եւ մեզ բոլորիս: Շատ լավ մարդ, շատ լավ մասնագետ, իր մասնագիտությամբ փայլել է եւ ցավում եմ դեպքի հետ կապված»,- ասաց նա:
Նշենք, որ նախկին ԱԱԾ 39-ամյա տնօրենի հոգեհանգստին մասնակցում են նաեւ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀԿ ներկայացուցիչներ եւ ԲՀԿ բազմաթիվ ներկայացուցիչներ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Նրա դին հայտնաբերել է կինը: Հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով:
news.am