Լուրեր

Թավադյանի դեմ ուղղված գործն ուղիղ ճնշում է խոսքի ազատության նկատմամբ. Էդուարդ Շարմազանով

20.01.2020

 Այս պայքարը երկար է եւ մենք մարդկանց եւ կառավարական շենքում նստած պարոնի նպատակն է՝ ջլատել կամ հոգնեցնել, ապա մենք չենք հոգնում, մեր էներգիան եւ կամքն անսահման է։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, Վերաքննիչ քրեական դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

 
Նշենք, որ Վերաքննիչ դատարանում քննվում է «5-րդ ալիք» Հ/Ը սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցը փոխելու հարցը։
 
ժողովրդավարությանը եւ ընդդեմ բռնատիրության, դիկտատուրային եւ բոլոր փորձերին, որպեսզի լռեցնեն խոսքի ազատությունը։ Ակնկալում եմ, որ մի օր եւ շատ շուտով կլինեն դատավորներ, եւ դատական համակարգն ավելի կայուն կկանգնի իր ոտքերի վրա եւ կգիտակցի, որ սահմանադրականությունը, դատական համակարգի անկախությունը առաջնային հարցեր են մեր պետության համար։ Պետք է ծառայել ոչ թե այս կամ այն անձին, այլ պետք է ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու Սահմանադրությանը»,- ասաց Շարմազանովը։
 
Էդուարդ Շարմազանովը շեշտեց, որ Արմեն Թավադյանի դեմ ուղղված գործն ուղիղ ճնշում է խոսքի ազատության նկատմամբ։
 
«Այն ինչ կատարվում է մեր երկրում այս 2 տարվա ընթացքում ոչ միայն մտահոգիչ է, այլ ուղիղ ճանապարհ է դեպի հին ժամանակներ, դեպի բռնատիրական ժամանակներ։ Շատերն ասում էին՝ նախկիններ, ներկաներ։ Այո, նախկինի վերադարձ չի լինելու, նախկինը 1937 թիվն է, դա բռնատիրությունն է, միակուսակցական համակարգն է, որը եղել է շատ տասնամյակներ առաջ։ Պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանում չլինի մեկ մարդու իշխանությունը։ 2017 թվականի իշխանազավթումից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, նա ուղիղ ռեպրեսիաներ սկսեց բոլոր իր ընդդիմախոսների դեմ։ Հիշո՞ւմ եք ԱԱԾ-ով վախեցնելը, ասֆալտին փռելը։ Նիկոլ Փաշինյանը մեծ ցանկության դեպքում էլ չի կարող ամբողջովին փակել խոսքի ազատությունը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։
 
Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը կալանավորվել է, ըստ Ոստիկանության տեսանյութի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։ Նրան ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով, ապա կալանավորել։
 
news.am

← Վերադառնալ ցուցակին