Լուրեր

«Իրավապահ համակարգ, քեզ թափ տուր եւ գործ արա, բացահայտիր մեղավորներին». Մարգարիտ Եսայան

17.01.2020

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Գույժ
 
Ցավալի, ցավալի, շատ ցավալի, ցնցված եմ, բառերով չի ասվի, Գեորգի Կուտոյան ջան, երիտասարդ, պրոֆեսիոնալ, պետական մտածողությամբ հրաշալի մարդ, ԱԱԾ նախկին տնօրեն, էս ինչ է կատարվում, ոնց է կատարվում, ինչո՞ւ է կատարվում․․․
 
Իրավապահ համակարգ, քեզ թափ տուր եւ գործ արա, բացահայտիր մեղավորներին․․․
 
Էս ամեն ինչը արդեն շատ սարսափելի է․․․
 
Ասում էի, չէ 2020, չկորցնել լրջանալու պահը․․․
 
Ցավակցում եմ բոլոր հարազատներին...»:

← Վերադառնալ ցուցակին