Լուրեր

«Սրանք Մարտի 1-ի գործով պատասխան ակնկալող բազմաթիվ հարցերից մի քանիսն են». Արմեն Աշոտյան

17.01.2020

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«ԱՄՆ տեղեկությունները ևս մեկ անգամ, ըստ էության, հաստատում են այն մտահոգությունը, որ փորձ է արվել Պաշտպանության Նախարարության պատասխանատու պաշտոնյաների, ԵԿՄ-ի առանձին հրամանատարների միջոցով քաղաքական գործընթացները տանել երկրի պետականության համար վտանգավոր ճանապարհով, սահմանադրական կարգի բռնությամբ տապալման ուղղությամբ։
 
Սրանք Մարտի 1-ի գործով պատասխան ակնկալող բազմաթիվ հարցերից մի քանիսն են, որոնց վերաբերյալ մասամբ տեղեկատվություն ենք ստանում Վիկիլիքսի հրապարակումներից, սակայն որոնց անպատասխան մնալու դեպքում Հայաստանի հասարակությունը այդպես էլ չի ունենա պատկերացում դեպքերի իրական զարգացման և պատասխանատուների և պատասխանատվության չափաբաժինների մասին
 
Մի քիչ երկար է, բայց հաստատ արժե կարդալ»։
 

← Վերադառնալ ցուցակին