Լուրեր

«Պատկան մարմիններից պահանջում եմ գործի լիարժեք, թափանցիկ և ամբողջական քննություն». Արմեն Աշոտայն

17.01.2020

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գեորգի Կուտոյանի սպանության գույժով ցնցված եմ:

Ակնհայտ է, որ այս ողբերգական դեպքը շատ տարօրինակ է և բազմաթիվ հարցեր է առաջացնում: Այս պահին զերծ կմնամ որևէ գնահատականներից:
 
Պատկան մարմիններից պահանջում եմ գործի լիարժեք, թափանցիկ և ամբողջական քննություն:
 
Խորին ցավակցություններս Գեորգի Կուտոյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին»:

← Վերադառնալ ցուցակին