Լուրեր
«Կոռուպցիա պետք է գրել կառավարության ղեկավարի աշխատասենյակի լոգոյի վրա». Էդուարդ Շարմազանով
16.01.2020
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կոռուպցիա պետք է գրել, ոչ թե որոշ հեռուստաընկերությունների լոգոյի փոխարեն, այլ նեոբոլշևիկյան կառավարության ղեկավարի աշխատասենյակի լոգոյի վրա, ով օրը ցերեկով 3 միլիոն «վարչապետից» թաքուն՝ 750.000 դրամով բարձրացնում է իր նախարարների աշխատավարձերն ու փորձում օրենքով կաշառել Սահմանադրական դատարանի դատավորներին։
Դե իսկ խնամի, ծանոթ, բարեկամների ապրելակերպի հեղափոխական բարելավումը հանրահայտ փաստ է»: