Լուրեր

Սերժ Սարգսյանը հետեւեց խաղատախտակների առջեւ պայքարին

15.01.2020

Այսօր ՀՇՖ նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն, որտեղ ընթանում են շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 80-րդ եւ կանանց 75-րդ հոբելյանական առաջնությունները:

Սերժ Սարգսյանը հետեւեց խաղատախտակների առջեւ պայքարին, տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանից հետաքրքրվեց առաջնության ընթացքից: 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

 

 

aravot.am

← Վերադառնալ ցուցակին