Լուրեր

«Աբսուրդի թատրոն». Էդուարդ Շարմազանով

10.01.2020

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբ օտարերկրյա գործակալների և Արցախում պատերազմ հրահրող դավադիր ուժերի մասին վարչապետի հայտարարությունները դառնում են հերթական օդում կախված լուրերը, երբ մարդկանց սառնարանի և գրպանի պարունակությունը չի ավելանում, իսկ թոշակներն էլ բարձրանում են ոչ թե 150 տոկոս, ինչպես պաշտոնյաների պրեմյաները, այլ չնչին` 10 տոկոս, Փաշինյանն օրակարգ է նետում զուգարանների և ծխախոտի «հույժ կարեւոր սպառնալիքների» դիսկուրսը:

 

Ասում են` կառավարության վերջին նիստից հետո «ունիտազի գործը» եռում է:

 

Հ.Գ. Աբսուրդի թատրոն»:

← Վերադառնալ ցուցակին