Լուրեր
«Որքան անկում է ապրում Փաշինյանի վարկանիշը, այնքան կրկնապատկվում է նրա PR-ի վրա ծախվող գումարը». Գեորգի Գաբրիելյան
06.01.2020
ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երևանցիների հաշվից վճարեցին 1 մլն դոլար, մարդկանց ստիպեցին գալ հրապարակ, որպեսզի ապահովեն Փաշինյանի ամանորյա ուղերձի գովազդը:
Փաստորեն, որքան անկում է ապրում Փաշինյանի վարկանիշը, այնքան կրկնապատկվում է նրա PR-ի վրա ծախվող գումարը:
Հիմա արդն պարզ էր, թե ինչի՞ համար 1 միլիոն ծախսվեց իբր տոնական տրամադրություն ապահովելու համար»: