Լուրեր
Հարևան երկրին ցավակցելը բլինչիկին վնաս չէ. Շարմազանով
05.01.2020
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարևան երկրին ցավակցելը բլինչիկին վնաս չէ
Բլինչիկ գովազդելուց և ֆեյք լուրերից բողոքելուց առաջ վատ չէր լինի ցավակցել հարևան Իրանին,եթե ոչ վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի,ապա գոնե ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի կամ անվտանգության խորհրդի քարտուղարի մակարդակով,եթե իհարկե դեռ նման պաշտոնյա ունենք։
Ի տարբերություն Թուրքիայի,Իրանը միշտ դրսևորել է հավասարակշիռ մոտեցում Արցախի հարցում և հոգատար վերաբերմունք է դրսևորել՝ թե մեր համայնքի, և թե մեր հոգևոր հաստատությունների նկատմամբ։
Այդ առումով դրական է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանի ցավակցական ուղերձը բարեկամ Իրանի ժողովրդին։
Մեր տարածաշրջանին խաղաղություն եմ մաղթում,իսկ ՀՀ իշխանություններին՝ իրավիճակի սթափ և ամբողջական գնահատական։
Հ.Գ.Հարևան երկրին ցավակցելը բլինչիկին վնաս չէ»: